Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դուք սկսեք, իրենք թող չմիանան

Դուք սկսեք, իրենք թող չմիանան
29.01.2025 | 14:31

Քաղաքապետարանը պետք է աջակցի զորահավաքին, զորակոչին:

Հիմա Երևանի քաղաքապետնn ինչպե՞ս է այդ գործընթացին աջակցում, եթե հենց ինքը բանակից փախած է:

Ավինյան Տիգրանին անվստահություն հայտնելու ու քաղաքապետի պաշտոնից հեռացնելու բազմաթիվ պատճառներ կան. սկսած ԱՆԻՖ հիմնադրամի կոռուպցիայից, վերջացրած խայտառակ շինթույլտվություններով:

Գործընթացը սկսելու համար անրաժեշտ է ավագանիների ձայների ընդամենը մեկ երրորդը:

Ինչու՞ չի սկսվում:

ԱԱԾ-ն չի թողնու՞մ, դեռ ժամանակը չի՞:

ՈՒ մի ասեք, որ եթե նախաձեռնեք ընդդիմադիր Պողոսը չի միանա, կամ՝ անկախ ավագանի Պետրոսն արդեն ծախվել է:

Ամոթ է:

Ի դեպ նույն տրյուկը պառլամենտում իրականացնում են Նիկոլին պահող դաշնակ-մաշնակները:

Դուք սկսեք, իրենք թող չմիանան:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4043

Մեկնաբանություններ